Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 262 հազարի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 262 հազարի

597
0
6148047 28.01.2020 Иностранные туристы в защитных масках на Красной площади в Москве. Кирилл Каллиников / РИА Новости

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 598-ով՝ հասնելով 262 հազար 843-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնաիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Օպերատիվ շտաբի տվյալներով օրվա կտրվածքով վարակի տարածման աճը կազմում է 4,2 տոկոս, մեկ օր առաջ այդ ցուցանիշտ 4,1 տոկոս էր: Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 4 հազար 504-ի մոտ ախտանշաններ չեն եղել: Գրանցված նոր դեպքերից 4 հազար 748-ը Մոսկվայում է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 135 հազար 464 հաստատված դեպք կա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ