Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում 10 մարդուց ավելի մեկ տեղում հավաքվելու արգելքն ուժի մեջ է

Վրաստանում 10 մարդուց ավելի մեկ տեղում հավաքվելու արգելքն ուժի մեջ է

1041
0

Վրաստանի կառավարությունը պարզաբանել է, որ չնայած 3 հոգուց ավելի մարդու մեկ վայրում գտնվելու արգելքը հանվում է, բայց ուժ մեջ մնում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Կառավարության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ շարունակում է գործել նաև մեքենայում մինչև 3 մարդու (ներառյալ վարորդը) գտնվելու պահանջը:

Կառավարության որոշմամբ նաև Ռուսթավիում ու Գարդաբանիում վերացվել է մուտքի ու ելքի արգելքը, մայիսի 18-ից կբացվի նաև Մառեուլին, իսկ հունիսի 15-ից Վրաստանը բաց կլինի ներքին զբոսաշրջության համար: Հուլիսի մեկից երկիրը պատրաստ կլինի օտարերկրյա հյուրեր ընդունել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ