Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփը պարզաբանել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում

Թրամփը պարզաբանել է, թե ինչու բժշկական դիմակ չի կրում

888
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսի դեմ դիմակ չի կրում, քանի որ ոչ մեկին չի մոտենում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թրամփին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, թե ինչու դիմակով չէ, չնայած Սպիտակ տան աշխատակիցներին այսօրվանից հրահանգվել է աշխատավայրում դիմակներ կրել: Սպիտակ տան արդեն մի քանի աշխատակից հիվանդացել է:

«Աշխատակիցներն ինձնից եւ միմյանցից որոշակի հեռավորություն են պահպանում: Իմ դեպքում ես ոչ մեկին մոտ չեմ… Իմ դեպքում ես բավականին հեռու եմ մնում բոլորից՝ ով էլ լինի»,- հայտարարել է Թրամփը, որն իսկապես ճեպազրույցի մյուս մասնակիցներից հեռու էր:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան գրեթե բոլոր աշխատակիցները հիմա դիմակներ են կրում, եւ ինքն է դա պահանջում:

Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսն ամեն օր թեստավորվում են, մինչեւ հիմա բոլորը բացասական են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ