Գլխավոր էջ Հարցազրույցներ Կոնք–ազդրային հոդերի դիսպլազիա. հայտնի խնդրի անհայտ կողմերը

Կոնք–ազդրային հոդերի դիսպլազիա. հայտնի խնդրի անհայտ կողմերը

4001
0

Հենաշարժական համակարգի առավել տարածված և ծանր ախտահարումների շարքից է կոն-ազդրային հոդերի դիսպլազիան կամ հոդախախտը:  Դրա բուժումը հանդիսանում է արդի օրթոպեդիայի բարդ խնդիրներից  մեկըքանի որ խնդիրը ծագում է վաղ մանկական հասակումիսկ բարդություններն արտահայտվում են ավելի հասուն տարիքումԽնդրի հիմքում ընկած է հոդի կառուցվածքային միավորների ոչ ճիշտթերի և ոչ լիարժեք լինելը: Այս թեմայով զրուցել  ենք Նաիրի ԲԿ բժիշկճառագայթաբանբ.գ.թ Գայանե  Այվազյանի հետ:

«Դրանցից առավել կարևորներն են հենման ֆունկցիայի կորուստը և վերջույթի կարճացումըորոնք ոչ միայն հանդիսանում են դեֆորմացնող արթրոզիիսկ հետագայում նաև հաշմանդամության պատճառայլ նաև դրսևորվում են արտահայտված կոսմետիկ արատի տեսքով»,-նշեց բժշկուհին և ընդգծեցոր օրթոպեդիայում  առավել արդյունավետ է համարվում երեխայի կյանքի առաջին իսկ օրերից սոնոգրաֆիկ եղանակներով հիվանդության ախտորոշումը և օրթոպեդիկ բուժումը:

«Միայն այս դեպքում կարող են ակնկալվել բուժման բարենպաստ անատոմոֆունկցիոնալ արդյունքներԱզդրի բնածին հոդախախտի բուժումից հետոհատկապես 1 տարեկանից բարձր երեխաների մոտմինչ այժմ էլ դիտվում են մեծ քանակությամբ բարդություններ»,-ասաց բժիշկճառագայթաբանն ու հավելեց. «Կոնքազդրային հոդի հետագա զարգացման  մասին լիարժեք պատկերացում կարելի է կազմել միայն ժամանակակից և նորագույն բժշկական տեխնիկայի շարունակական տվյալների հիման վրաԴրանց շարքին են դասվում ԳՁՀռենտգենաբանականհամակարգչային շերտագրությունըմիջուկ ռեզոնանսային շերտագրությունը»:

Հարկ է նշել, որ սոնոգրաֆիկ հետզոտությունն անփոխարինելի  է նորածնային տարիքի համարայն թույլ է տալիս տեսնել հոդը կազմող կառուցվածքային միավորների վիճակը,  առավելություններն են ոչ ինվազիվությունըփափուկ հյուսվածքային բաղկացուցիչների լավ տեսանելիությունըճառագայթային ծանրաբեռման բացակայությունըբուժման ընթացքի շարունակական ստուգումըռեալ ժամանակային ռեժիմում հետազոտման հնարավորությունըինչպես նաև հետազոտման մատչելիությունը:

«Կոնք ազդրային հոդերի դիսպլազիայի ռիսկի հիմնական գործոններն են հանդիսանում պտղի անոմալ դիրքըներառյալ կոնքայինհետույքայինտոտիկային առաջադրություններըխոշոր պտուղըանհասությունըընտանեկան անամնեզի շեղումներըբազմապտուղ հղիությունը և ուղեկցող  օրթոպեդիկ ախտահարումները»,-ասաց բժշկուհին և ավելացրեցոր անհրաժեշտ է ներդնել ԳՁՀ եղանակը նորածինների և երեխաների ստանդարտ հետազոտման պլաններում, , ինչպես ծննդատներում և պոլիկլինիկաններումայնպես էլ մանկաբուժների և մանկական օրթոպեդների ամենօրյա գործունեությունում:

Ի դեպ դեռ 2007 թ-ին նշյալ ծրագիրը որոշ ծննդատներում, բժշկուհու նախաձեռնությամբ, արդյունավետ իրականացվել, սակյան պետական աջակցության բացակայության պատճառով չի շարունակվել:

Խոսելով ախտանիշներից  Գայանե Այվազյանը շեշտեց. «Ախտահարումը կլինիկորեն տարբեր տարիքային խմբերում տարբեր է դրսևորվում. օրինակ նորածնային հասակում հնարավոր է ծալքերի ասիմետրիա,որը սակայն երկկողմանի պաթոլոգիայի պարագայում ցուցանիշ չէ: Ավելի մեծ տարիքում արտահայտվում է հոդի անկայունությամբ,  «բադիկի քայլվածքով» և այլն:

Կոնքազդրային հոդերի ՈւՁՀն մատչելի և դյուրին եղանակ է նրածնային հասակում, այդ պատճառով պաթոլոգիան բաց չթողնելու համար դիմեք ժամանակին բժիշկի և ախտորոշվեք:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ