Գլխավոր էջ Նորություններ Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

955
0

Վայոց Ձորի Արենի համայնքում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը։

«Հաստատվել է մի 60-ամյա կնոջ մոտ նախօրեին։ Եվս երկու հոգու քիչ առաջ ջերմությամբ տեղափոխել են, մեկը՝ կնոջ ամուսինը, մյուսը՝ ընտանիքի հետ շփված անձ։ Ինքնամեկուսացման ցուցում է տրված կոնտակտավորներին։ Ահագին մարդկանց հետ է շփվել, մեծ գյուղ է, հիմա զբաղված են նրանց հայտնաբերելով, մտահոգված ենք»,- նշեց գյուղապետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ