Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Այո, հարգելի սիրելիներ, ես ձեր էն ծանոթն եմ, ով COVID-19 դրական է....

Այո, հարգելի սիրելիներ, ես ձեր էն ծանոթն եմ, ով COVID-19 դրական է. Բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյան

2962
0
Բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ՝ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախապես խնդրում եմ լացելու սմայլիկ չդնել։

Այո, հարգելի սիրելիներ, ես ձեր էն ծանոթն եմ, ով COVID-19 դրական է ու ունեցել ա համարյա բոլոր հնարավոր սիմպտոմները։ Էս նկարով ձեզ հետ կիսվելս մենակ մեկ նպատակ ունի. ուշքի եկեք, մի՛ թերագնահատեք հիվանդությանն ու մի գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները։

No photo description available.

Այո, հիվանդությունը թեև անախտանիշ կարող է ընթանալ, բայց դա բացարձակ կապ չունի ձեր երիտասարդ լինելու հետ, ծանր կարող եք տանել նաև դուք։ Մի բան կասեմ հաստատ. եթե ունենայի ուղեկցող հիվանդություններ, հիմա երևի ձեզ հետ կիսվելու ունակությունից զրկված կլինեի։ Հիշեք, որ տանն ունեք տատ ու պապ, մամա ու պապա, հիշեք ու հետևեք բոլոր էն ցուցումներին, որոնք ձեզ տրվում են։

Բոլոր իմ համար անհանգստացող ընկերներին տեղեկացնեմ, որ արդեն անհամեմատ ավելի լավ եմ, դեռևս ոչ ամբողջովին կազդուրված, բայց լավացման ճանապարհին։ Ամենադաժանը սկզբի 3-4 օրերն էին (տենդ, դող, հազ, մարմնի ջարդվածության զգացում, քնի խանգարում, համի զգացողության կորուստ, փորլուծություն), հետո սիմպտոմները սկսեցին դանդաղորեն հետ զարգանալ։

Մնացածը կպատմեմ հետո։ Առողջ եղեք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ