Գլխավոր էջ Նորություններ Վարակվածներից 4-ը նույն ընտանիքի անդամ են, վարակի օջախը մեկն է․ Արցախի պարետ

Վարակվածներից 4-ը նույն ընտանիքի անդամ են, վարակի օջախը մեկն է․ Արցախի պարետ

515
0

Արցախում կորոնավիրուսի բոլոր օջախները կարելի է համարվել մարված։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։

«Այս պահին 6 դեպք ունենք պայմանական մի օջախից։ Դեպքերը Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն եւ Նոր Բրաջուր համայնքներն են, օջախը մեկն է, քանի որ բոլոր դեպքերը կապված են մեկ աղբյուրի հետ, եւ չորս հոգի այդ վեց հոգուց Վերինշեն համայնքից են ու մի ընտանիքից են, եւս երկու հոգի Նոր Բրաջուրից են՝ տարբեր ընտանիքներից»,- ասաց նա՝ նշելով, որ ճշտված է նրանց շփման շրջանակը։

Պարետի խոսքով՝ երկու համայնքում էլ սահմանափակումներ են սահմանվել, որոնք կպահպանվեն 14 օր։

Նշենո, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 14 անձ կա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ