Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նյու Յորքում կորոնավիրուսով հիվանդացած տասնյակ երեխաներ հոսպիտալացվել են վտանգավոր համախտանիշով

Նյու Յորքում կորոնավիրուսով հիվանդացած տասնյակ երեխաներ հոսպիտալացվել են վտանգավոր համախտանիշով

1021
0

Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ երեխաների շրջանում բորբոքային համախտանիշ է տարածվել, որն, ամենայն հավանականությամբ, կապված է կորոնավիրուսի հետ:

CNN- փոխանցմամբ՝ բժիշկները հայտնել են, որ տասնյակ երեխաներ հոսպիտալացվել են «մանկական բազմահամակարգային բորբոքային համախտանիշով»: Այս հիվանդության ախտանշանները նման են Կավասակի հիվանդությանը և տոքսիկ շոկին: Սա կարող է լինել կորոնավիրուսի կողմնակի ազդեցություն երեխաների շրջանում:

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ այդ համախտանիշի պատճառով մահացել է 3 երեխա, որոնցից ամենափոքրը եղել է 5 տարեկան: Նրանց բոլորի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Կուոմոն նշել է, որ սա «COVID-19-ի դեմ պայքարում նոր էջ է բացում»:

Մինչ այս մասնագետները ենթադրում էին, որ կորոնավիրուսը երեխաների մոտ աննշան ախտանիշներ է առաջացնում: Նյու Յորք նահանգում հետազոտում են նշված համախտանիշի 85 դեպք: Հետազոտվող երեխաների 47 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով, 81 տոկոսի օրգանիզմում եղել են կորոնավիրուսի հակամարմիններ:

Ըստ մասնագետների՝ երեխաների մոտ դիտվում է չափազանց ուժեղ իմունային ռեակցիա, որը ախտահարում է օրգանները:

Նման համախտանիշի մասին հայտնել են նաև եվրոպական երկրները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ