Գլխավոր էջ Հարցազրույցներ Անոթային հիվանդությունների ամենատարածված միֆերը

Անոթային հիվանդությունների ամենատարածված միֆերը

1430
0
Ինչպես բժշկության այլ բնագավառներում,անոթային վիրաբուժության մեջ ևսկան հասարակության կողմից լայն տարածում գտածսակայն իրականությանը չհամապատասխանող տեսակետեր ու կարծիքներ այս կամ այն հիվանդության կամ երևույթի վերաբերյալ։ Հենց այդ միֆերը MedMedia.am-ը քննարկել է ՎլԱվագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչբ.գ.թՏիգրան Քամալյանի հետ

«Անոթային վիրաբուժության ամենատարածված միֆերը կապվում են հատկապես վարիկոզ հիվանդության հետքանի որ վերջինս ամենատարածվածամենատեսանելի ու ամենաքննարկելի անոթային պաթոլոգիան է»,-ասաց անոթաբանը:

Ըստ տարածված կարծիքի՝ վարիկոզը կանացի հիվանդություն էհանդիպում է հիմնականում կանանց մոտ: «Բնականաբար այս տեսակետը ճիշտ չէ։ Վարիկոզը գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն էորը զարգանում է կյանքի ընթացքում ռիսկի գործոնների առկայության պայմաններում»,- ի պատասխան ասաց Տիգրան Քամալանն ու ավելացրեց. «Գենետիկական մակարդակում կանայք և տղամարդիկ ունեն հիվանդանալու հավասարաչափ ռիսկ։ Սակայն կանաց մոտ ռիսկի գործոնները ավելի շատ ենկանայք ավելի զգայուն են արտաքին տեսքի հանդեպ և ավելի հաճախեն դիմում բժշկիքան տղամարդիկ»։

Մեկ այլ միֆի համաձայն էլվարիկոզի պատճառը հղիությունն է և ավելի ճիշտ է բուժվել բոլոր պլանավորված հղիություններից և ծննդաբերություններից հետո:  Հակադարձելով նշյալն անոթաբանը նշեց. «Ինչպես վերը նշվածից պարզ դարձավ հղիությունը վարիկոզի պատճառը չէի վերջո տղամադիկ ևս հիվանդանում են վարիկոզովչնայած այն փաստինոր չեն հղիանում»։ Հետևաբարմասնագետի համոզմամբ ճիշտ չէ բուժումը սպասեցնել այս պատճառաբանությամբառավել ևսոր հղիության ընթացքում հնարավոր են վարիկոզ հիվանդության մի շարք բարդություններորոնք ավելի կծանրացնեն ու կբարդացնեն հղիության ընթացքը։

Հասարակությունը հավատաած է որ վարիկոզի վիրահատական բուժումը բերում է առողջ երակների ծանրաբեռնվածությանը և լայնացմանըհատկապես մյուս ոտքի վրա: «Հիվանդ երակների հեռացումը ոչ թե ավելացնում է առողջ երակների ծանրաբեռնվածությունըայլ ընդհակառակը վերացնում է նրանցում ի հայտ եկող հետհոսքըքչացնում է նրանցում ճնշումը և փրկում է հնարավար լայնացումից»,-ընդգծեց զրուացկիցս հավելելեվ. «Ինչ վերաբերում է «մյուս ոտքի» տեսությանըապա մարդու վերջույթների անատոմիանայնպիսին էոր բոլոր համակարգերըայդ թվում նաև երակներըառանձնացված են և երակների ինչպես հեռացումըայնպես էլ պահպանումը չեն կարող ազդել մյուս վերջույթի վրա ոչ դրական և ոչ էլ բացասական առումներով»

Ամենատարածված կարծրատիպի համաձայն ոտքերի թրոմբը կարող է «խփել» սրտին կամ ինսուլտի պատճառ դառնալ:  Պարզաբանելով  նշվածը բժիշկն մանրամասնեց. «Երակներում առաջացած թրոմբը արյան հոսքի հետ շարժվելով կանցնի սրտի աջ կեսով և կհայտնվի թոքային զարկերակի համակարգում և կախված թրոմբի չափերից կխցանի այդ համակարգի որևէ ճյուղըինչի արդյունքում զարգանում է թոքի ինֆարկտ և ոչ թե սրտամկանի»: 

Շարունակելով միտքը մասնագետը նշեցոր  երակներում առաջացած թրոմբը նույն տրամաբանությամբ չի կարող հայտնվել նաև ուղեղում։ Հատկապես ավագ սերունդը հավատացած էոր վարիկոզը կարելի է բուժել քսուքներով և տնային եղանակներով:  «Ցավոքաշխարհում գոյություն չունի որևէ դեղորայքորը ի զորու է բուժելու վարիկոզ։ Վարիկոզի բուժումը պահանջում է նեղ մասնագետի խորը գիտելիքներ և նրա կողմից իրականացվող կոմպլեքս միջոցառումներինչը ներառում է դեղորայքկոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական: 

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ