Գլխավոր էջ Նորություններ Մեծ Մասրիկում կա կորոնավիրուսի 2 դեպք. երկուսն էլ մոտ 60 տարեկան տղամարդ...

Մեծ Մասրիկում կա կորոնավիրուսի 2 դեպք. երկուսն էլ մոտ 60 տարեկան տղամարդ են. համայնքապետ

736
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում նշել էր,որ մայիսի 6-ի դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր կա հաստատված 149 դեպք, որից 39-ը՝ Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր կան նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։

Մեծ Մասրիկի համայնքապետ Արմեն Ասատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում կա  կորոնավիրուսի 2 դեպք. «Երկուսն էլ տղամարդ են, մոտ 60 տարեկան։ Մեկն ունի խրոնիկ հիվանդություն, բայց հիմա երկուսն էլ լավ են»։

Հարցին՝ ինչպես են վարակվել, համայնքապետը նշեց, որ տեղյակ չէ։

Ասատրյանը հավելեց, որ համայնքում կար 6 մեկուսացված անձ, բայց արդեն բոլորն էլ վերադարձել են տուն, քանի որ թեստերը բացասական են եղել. «Երկու հոգու էլ թեստավորել են մեր համայնքից, բայց դեռ պատասխանը չգիտենք»-, եզրափակեց համայնքապետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ