Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000-ը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000-ը

672
0

Իրանում փետրվարի 19-ից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի հայտարարությանը։

«Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 100 000-ը՝ հասնելով 101 650-ի։ Նախորդ օրվա ընթացքում հաջողվել է ամբողջ երկրում բացահայտել 1680 նոր դեպք»,- նշել է Ջահանպուրը։

Նրա խոսքով՝ հիվանդությունից արդեն ապաքինվել է 81 587 մարդ, միևնույն ժամանակ վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսից մահացածների թիվն ավելացել է 78-ով՝ ընդհանուր հասնելով 6418-ի։

Ավելի վաղ երկրի նախագահ Հասան Ռոհանին հաղորդել էր, որ կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է, արդեն հաջողվել է վարակի տարածման պիկը հաղթահարել, սակայն համավարակի ավարտին հասնելուն դեռևս շատ կա։

Նախագահի խոսքով՝ պիկը եղել է մարտի երկրորդ կեսին-ապրիլի սկզբին, երբ մարտի 30-ին գրանցվել է վարակման առավելագույն՝ 3186 դեպք։ Այնուամենայնիվ, վերջին երկու շաբաթվա ընթացքում վիճակագրությունը թռիչքաձև դինամիկա ունի․ վարակման դեպքերի նվազմանը հաջորդում է ավելացումն ու հակառակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ