Գլխավոր էջ Նորություններ Հրահանգ կար ամեն գնով Թորոսյանին վարկաբեկելու․ նախարարի խորհրդական

Հրահանգ կար ամեն գնով Թորոսյանին վարկաբեկելու․ նախարարի խորհրդական

753
0

Առողջապահության նախարարի խորհրդականն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նախարարին մեղադրում էին անլուրջ մոտեցման մեջ, մինչդեռ այժմ նույն բանը նրանք են ասում։

Գրառումն ամբողջական ներկայացնում ենք ստորև․

«Կորոնավիրուսի քաղաքական կողմը
Դեռ երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուսների դասին չի պատկանում, ինչպիսիք են` ժանտախտը, խոլերան, դեղին տենտը, էբոլան: Որոշ ուժերի ներկայացուցիչներ սկսեցին նախարարին մեղադրել անլուրջ մոտեցման մեջ.

Դե պարզ է` հրահանգ կար ամեն գնով Թորոսյանին վարկաբեկելու: Անցավ երկու ամիս, և հիմա ՆՈւՅՆ մարդիկ ասում են` էդ վիրուսը սովորական վիրուս է, որը վաղուց կար, իշխանությունները հատուկ ծանրացնում են։ Իսկ այդ ընթացքում, ի տարբերություն բազմաթիվ պետությունների, Արսեն Թորոսյանը և բուժանձնակազմը լուռ իրենց գործն են անում` կարևորելով քաղաքացու առողջությունն ու կոմֆորտը»։

Կորոնավիրուսի քաղաքական կողմըԴեռ երկու ամիս առաջ Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուսների…

Geplaatst door Ashot Sargsyan op Woensdag 6 mei 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ