Գլխավոր էջ Նորություններ Այլ տարբերակ չկա. բոլորս պետք է սովորենք այս ռեժիմով ապրել. Արսեն Թորոսյան

Այլ տարբերակ չկա. բոլորս պետք է սովորենք այս ռեժիմով ապրել. Արսեն Թորոսյան

2836
0

«Վերջին տվյալներով՝ արհեստական շնչառությամբ 8, ծանր՝ 80, ծայրահեղ ծանր՝ 30 հիվանդ ունենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ ծանր հիվանդների, թոքաբորբ ունեցողների թիվն աճում է, և դա բնական է, որովհետև եթե տոկոսով վերցնենք՝ բացարձակ թիվն աճում է, և տոկոսը, հետևաբար, ևս աճում է:

Անդրադառնալով սահմանափակումները հանելու ազդեցությանը հիվանդացության վրա՝ Թորոսյանն ասաց, որ դա կարող է ազդեցություն ունենալ:

«Ես նայում եմ զգուշավորությամբ, որովհետև հասկանում եմ, որ հնարավոր է դա բերի թվերի աճի, բայց հասկանում եմ, որ հնարավոր չէ մշտապես տոտալ փակված վիճակում ապրել: Մենք պետք է սովորենք ապրել: Այդ սովորելու պրոցեսը որքան արագ և որքան անցավ կանցնի, կախված է բոլորից. ոչ միայն ինձնից կամ կառավարությունից, որովհետև եթե ցավոտ սովորենք, իսկ ցավոտը մեծաթիվ դեպքեր, մահեր, ծայրահեղ ծանր շատ դեպքերն են, դա դժբախտություն կլինի բոլորիս համար: Իսկ սովորելը՝ դիմակ կրելն է հասարակական վայրերում, իրարից հեռու կանգնելը, ձեռքերը հաճախ ախտահանելը: Այլ տարբերակ չկա. բոլորս պետք է սովորենք այս ռեժիմով ապրել»,- նշեց նախարարը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ