Գլխավոր էջ Հարցազրույցներ Նախարարի արած հայտարարությունը մատ թափ տալու հերթական փորձն է. Մինչ օրս որևէ...

Նախարարի արած հայտարարությունը մատ թափ տալու հերթական փորձն է. Մինչ օրս որևէ ճիշտ կանխատեսում չի արվել

2650
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումներից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է: Ավելի վաղ նա ներկայացրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված  գնահատումները  ՀՀ-ի համար, ըստ որի 500 հազար դեպք է գրանցվելու, տասնյակ հազարավոր հոսպիտալիզիացիաներ և հազարավոր մահեր են լինելու։

«Մենք տեսնում ենք, որ թվերը բարձրանում են, բայց ասել՝ 500 հազար կլինի, թե 100 հազար, դժվար է։ Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը։ Մենք ունենալու ենք 10 հազար դեպք մայիսի վերջին, թե 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել»,- ասել է նախարարը:

Այսօր` մայիսի  5-ին, Արսեն Թորոսյանը ևս մեկ գրառում է կատարել այս թեմայով: Իր գրառման մեջ նա առանձնացրել է մի լուսանկար, և ավելացրել

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։

Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։

Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։

Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։

Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»։

Image may contain: text

Թեև ենթադրելի է, որ լուսանկարում ԱՀԿ-ի կողմից կատարված գնահատումներն են, այնուամենայնիվ նախարարը դրանք չի ներկայացրել որևէ հղումով, որպեսզի հնարավոր լինի ճշտումներ անել ինֆորմացիայի աղբյուրի մասին: Հարկ ենք համարում նշել նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ որևէ կարևոր թեմայի շուրջ գրառում անելիս  Արսեն Թորոսյանը սահմանափակում է տրվելիք տեղեկատվության հավաստիությունը` որևէ հղում չներկայացնելով իր գրառումներում:

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով նախարարի հայտարարությանը, իր անվստահությունը հայտնեց այն փաստի նկատմամբ, որ Արսեն Թորոսյանը բազմիցս փորձում է տրվելիք հաշվարկները կամ վերլուծությունները ներկայացնել հանրությանը առանց որևէ արժանահավատ հղում տալու:

«Այսպիսի հաշվարկներով նախախարը ուզում է ցույց տալ, որ վտանգն իրականում կա: Շատ տարօրինակ է, որ միայն նոր է հասկանում, որ վտանգն իրական է: Նման հաշվարկներին հետևել պետք էր դեռ մարտի սկզբին, երբ երկրում ի հայտ եկավ վարակվածության առաջին դեպքը»,- ասաց նա:

Նրա խոսքով նման հաշվարկներն իրատեսական չեն, քանի որ կառավարությունը, ի դեմս նախարարի, արդեն իսկ բոլոր հաշվարկներից դուրս է եկել` կորցնելով վարակի վերահսկողությունը:

«Մինչ օրս որևէ ճիշտ կանխատեսում չի արվել: Նախարարի այս հայտարարությանը լուրջ չեմ վերբերում: Իմ կարծիքով այս հայտարարությունը մատ թափ տալու հերթական փորձն է»,- պարզաբանում է Գևորգ Գրիգորյանը:

Նշենք, որ այս թեմային ադրադարձել է նաև «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը, ով նշում է , որ նախախարի հաշվարկները խիստ անհասականալի են:

«Լսելով վարչապետին, պարետին և Թորոսյանին մի բան կարող եմ ասել. Տապալված առողջապահություն, մսխված ֆինանսներ և անկարողունակ պարետատուն: Իսկ վարչապետը հերթական անգամ պատասխանատվության բեռը գցեց վրայից և թողեց մեր քաղաքացիների վրա: Չնայած այլ կերպ չէր կարող լինել: Չէ որ Թորոսյանը անձամբ Սորոսյան Լարիսայի հովանավորչությունը ունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նունե Ներսիսյանը:

Նա հավելել է, որ  երևի թե Թորոսյանը ԱՀԿ-ի կողմից նկատողություն է ստացել, չի կարողանում թիվ ապահովել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ