Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ի հետեւանքով աշխարհում 55 լրագրող է մահացել

COVID-19-ի հետեւանքով աշխարհում 55 լրագրող է մահացել

705
0

Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով 23 երկրներում մահացել է լրատվամիջոցների 55 աշխատակից, որոնցից երեքը՝ Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովին:

Նշվում է, որ Ռուսաստանում եւս 100 լրագրող վարակված է COVID-19-ով, որոնցից 45-ը դաշնային լրատվամիջոցների լրագրողներ են եւ տարածաշրջաններում նրանց թղթակցական կետերի աշխատակիցներ, եւս 60-ը տարածաշրջանային լրատվամիջոցների լրագրողներ են:

Սոլովյովի խոսքով՝ մեծամասնության մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում:

Ներկայումս ավելի քան 500 ռուսաստանցի լրագրողներ տնային կարանտինի մեջ են:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ