Գլխավոր էջ Նորություններ Թորոսյանն իր ընկերներին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների պատասխանատուներ․ Հրապարակ

Թորոսյանն իր ընկերներին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների պատասխանատուներ․ Հրապարակ

3358
0

Հրապարակը գրում է․ «Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,- ասել է տեղեկատվության  աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր: Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել:

Նա «Սբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձեւավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։ Նա վրդովված հասել է աշխատասենյակ՝ «վառոտները» քանդելու հրաման տվել, մուտքը հսկող ոստիկանին էլ աթոռ են տվել, որ դրսում նստի: Սիմոնյանը երեկ լսեց հարցը եւ ասաց՝ դիմեք ԱՆ լրատվական:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ