Գլխավոր էջ Հարցազրույցներ Հեռուստացույց. մեծ չարիք փոքրիկի կյանքում

Հեռուստացույց. մեծ չարիք փոքրիկի կյանքում

1892
0

Գաղտնիք չէ, որ հեռուստացույցի երկարատև դիտումը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման վրա: Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս: այս հարցերի շուրջ MedMedia.am-ը զրուցել է ‹‹Ծաղկոց-պարտեզ›› ՄԶԿ-ի հիմնադիր-տնօրեն,  մանկական հոգեբան, հոգ.գիտ.թեկն. Անի Ավագյանի հետ:

«Հեռուստացույցի երկարատև դիտումն ազդում է երեխայի նյարդային համակարգի վրա, որն էլ անրադառնում է նրա առողջության և վարքի վրա: Արդյունքում ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունն ու լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը»,-մանրամասնեց հոգեբանը: Վերջինիս խոսքով՝  հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի գլխուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների  համար, երեխան դառնում է իմպուլսիվ, զգալիորեն նվազում է սեփական վարքային դրսևորումները ինքնուրույն կառավարելու կարողությունը:

«Այն երեխաները, որոնք չարաշահում են հեռուստացույց դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են զարթնում, մղջավանջներ են տեսնում»,-նշեց Անի Ավագայանն ու շարունակեց. «Հեռուստացույցը բացասաբար է անդրադառնում նաև վաղ տարիքի երեխաների խոսքի զարգացման վրա»:

Հեռուստացույցն, ըստ զրուցակցիս, բացասաբար է ազդում նաև երևակայության զարգացման վրա և դիտվող նյութի բովանդակությունը կարող է նպաստել ագրեսիայի առաջացմանը:

Վերջինս նաև ընդգծեց, որ ցանկալի է գոնե ուսումնական հաստատություններում, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված վայրերում, հեռուստացույցի կիրառությունը մինիմալի հասցվի, կիրառվի զուտ կոնկրետ ուսուցողական նպատակներով, կամ ընդհանրապես բացառվի:

Անի Ավագյանն ու ընդգծեց, որ  պետք չէ մինչև 7 տարեկան երեխային մենակ թողնել հեռուստացույցի առջև, եթե նույնիսկ նա անվտանգ բովանդակության մուլտֆիլմ է դիտում։

Հետազոտողները պնդում են, որ մինչև երկու տարեկան երեխաներին ընդհանրապես չի կարելի թույլ տալ հեռուստացույց դիտել, 2-5 տարեկան երեխաներին թույլատրվում է օրվա մեջ մեկ ժամ անցկացնել հեռուստացույցի առջև, իսկ 5-18 տարեկանների դեպքում այդ ժամանակահատվածը սահմանափակել 2 ժամով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ