Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար...

Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք

603
0

Ռուսաստանում վերջին 3 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար դեպք: Երկրի իշխանություններն այս հանգամանքը բացատրում են թեստավորումների մեծ թվով: Հիվանդների 50 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։

Ռուսաստանում մահացության մակարդակը շարունակում է մնալ ռեկորդային ցածր: Այստեղ վարակման դեպքերի կեսը բաժին է ընկնում Մոսկվային։ Ռուսաստանում արդեն գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի ավելի քան 155 հազար դեպք: Այս ցուցանիշով Ռուսաստանը 7-րդն է աշխարհում, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իտալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից հետո: RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում ռուսական 83 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 102 դեպք և մահվան 95 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ