Գլխավոր էջ Նորություններ Լինում են դեպքեր, երբ նույն ուղեկցող հիվանդությունն ունեցող քաղաքացիներն ապաքինվում են կորոնավիրուսից....

Լինում են դեպքեր, երբ նույն ուղեկցող հիվանդությունն ունեցող քաղաքացիներն ապաքինվում են կորոնավիրուսից. նախարար

474
0

Առողջապահության նախարարությունն այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ներկայացնելիս հայտնեց, որ չորս մահ է արձանագրվել: Լրագրողներն այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ ուղեկցող հիվանդություն են ունեցել մահացած քաղաքացիները:

Նախարարը պատասխանեց, որ մահվան պատճառը հիմնականում նույն հիվանդություններն են՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություններ, որ փաստացի կտրուկ վատացնում են օրգանիզմի վերականգնվելու ունակությունը:

«Այդ մարդիկ պարզապես չեն կարողանում վերականգնվել. լինում են շատ դեպքեր, որ նույն հիվանդության առկայությամբ քաղաքացիներն ամբողջությամբ ապաքինվում են և դուրս գրվում, բայց, դժբախտաբար, լինում են նաև ծայրահեղ ծանր դեպքեր, որոնց հնարավոր չի լինում փրկել»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ