Գլխավոր էջ Գլխավոր Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է․ Թորոսյանի կանխատեսումները մայիս ամսվա...

Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է․ Թորոսյանի կանխատեսումները մայիս ամսվա համար

2150
0

Եթե մեկ ամիս առաջ սրճարանները բացվեին, չունեինք կանոնները, հիմա ունենք, ու որևէ մեկի մոտ հարց չի կարող ծագել՝ ինչպե՞ս բացի իր բիզնեսը, որ աշխատողները չվարակվեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այդ ամենը փաստաթղթավորված է, իրավական տեսք է ստացել, և կանոնները չպահպանելը բերելու է պատասխանատվության:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մայիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների ի՞նչ թիվ կարող ենք ունենալ:

«Իմ նշած 10 000 թիվը հավանական սցենար է»,- ասաց նախարարը:

Հարցին՝ դա բա՞րձր ցուցանիշ է, նախարարը պատասխանեց.

«Դա բարձր է այն իմաստով, որ ավելի շատ է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ: Հավանաբար, ոմանց կուղարկենք տուն: Բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել, ու էլի ամեն ինչ կախված է այդ 10 000-ին հաջորդող քայլից: Տարբեր կարծիքներ կան, որ, օրինակ, կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերվում: Ճիշտ է՝ ունեցել ենք դեպքեր, որ անձի մոտ նորից է կորոնավիրուս հայտնաբերվել, բայց գիտական հանրույթը հակված է նրան, որ դա ոչ թե կրկնակի վարակ է, այլ պարզապես վիրուսի շարունակական արտահայտություն մարդու մեջ, այսինքն՝ վիրուսի գենետիկ նյութի, ոչ թե բուն վիրուսի, և այդ մարդը վարակիչ չէ»:

Թորոսյանի գնահատմամբ՝ նույնիսկ եթե մեծ թիվ լինի, պետք է կայունություն ունենանք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ