Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 82 հազար նոր...

Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 82 հազար նոր դեպք․ ԱՀԿ

607
0

Վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել 82 763 մարդու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 349 հազարի։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ-ից նշում են, որ համաճարակի ողջ ընթացքում մահացել 1 238 628 մարդ, որից ավելի քան 8657-ը՝ վերջին օրվա ընթացքում։

Վարակակիրների մոտ 1/3-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին՝ 1․09 մլն։

Իսկ ըստ Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 3․5 մլն-ից։ Մահացել է 248 հազարից ավելի մարդ, ապաքինվել՝ 1 մլն 154 հազարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ