Գլխավոր էջ Հարցազրույցներ Երբ ռինգում հարսն ու սկեսուրն են

Երբ ռինգում հարսն ու սկեսուրն են

2307
0

Որոքան էլ ժամանակներն ու կարգերը փոխվեն մի բան անփոփոխ է՝ հարս-սկսեսուր հավերժական բարդ և ակտուալ հարաբերություններ: Զվարճալի, թխուր, զարմանալի, հուզիչ ու սարսափելի անթիվ  պատմություններ կարելի է պատմել այս հարաբերությունների մասին: Իսկ թե ո՞րն է պատճռաը: Այս և մի շարք այլ հարցեր MedMedia.am-ը քննարկել է հոգեբան Արմինե Փաշայանի հետ:  «Կան դեպքեր, երբ  տղան հանդիսանում է իդեալական տղամարդ մոր համար, ում ինքը դաստիարակել է իր համար և սիրում է ավելի, քան ամուսնուն,   այս դեպքում հարսը դառնում է մրցակից, արդյունքում տեղի է ունենում երկու կանանց պայքար տղամարդու համար»,-ասաց փորձագետը և շարունակեց. «Այդ պայքարում նա մոռանում է սեփական կյանքի մասին, որտեղ հաճախ հետաքրքիր ոչինչ չկա և որը լի է միայնակության զգացումով»

Եվ հենց այդ միայնակությունը և չռեալիզացվածությունն, ըստ փորձագետի, հաճախ սկեսրոջ մոտ առաջ են բերում օգտակար լինելու, բարի գործ անելու և օգնելու ցանկություն։ «Սկեսուրը, համարելով, որ ինքը կյանքի  ավելի մեծ փորձ ունի, փորձում է կառավարել նորաստեղծ ընտանիքի կյանքը, խորհուրդներ տալ, արդյունքում բախվում է դիմադրության, և զայրանում»,-ասաց զրուցակիցս ընդգծելով, որ սկեսուրը, փորձելով լուծել երիտասարդ ընտանիքի խնդիրները, խախտում է, թուլացնում է այդ ընտանիքի ուժը, կենսունակությունը և դժվարությունների հանդեպ կայունությունը։

Այն ընտանքիներում, ըստ Արմինե Փաշայանի, որտեղ սկեսուրը որպես կին ռեալիզացված է և միայնակ չէ, նման կոնֆլիկտներն ավելի քիչ են հանդիպում:

Այլ կերպ ասած հարս-սկեսուր կոնֆլիկտը կոնֆլիկտ է որի հիմքում ընկած է կանացի միայնակությունը և չռաեալիզացվածությունը։

«Չնայած նրան, որ տղան կոնֆլիկտի մասնակից չի հանդիսանում, անկախ իր կամքից, նա ներքաշվում է խնդրի մեջ, քանի որ երկու կողմերն էլ սպասում են, որ նա պետք է գրավի նրանցից մեկի կողմը՝ մոռանալով, որ դա տղայի համար անհնարին ընտրություն է: Արդյունքում առաջ է գալիս վիրավորանք, զայրույթ նրա հանդեպ, ինչն էլ ավելի է հագեցնում կոնֆլիկտը»,-մանրամասնեց զրուցակիցս:

Ի՞նչ անել այս դեպքում, որպեսզի պահպանվի ընտանիքը: «Հարսներին ոչ մի դեպքում պետք չէ մտնել պայքարի մեջ ամուսնու մոր հետ, կարելի է համաձայնվել, հետո անել այնպես, ինչպես իրենք են ուզում՝ անպայման  շարունակելով ուշադրության կենտրոնում պահել և  զարգացնել սիրելի տղամարդու հետ հարաբերությունները, չմեղադրել նրան սեփական մորը չքննադատելու մեջ»,-հորդորեց հոգեբանը և ավելացրեց. «Սկեսուրների պարգայում առաջարկվում է ոչ ոքի չմեղադրելով սեփական անհաջողություններում՝ փորձել կարգավորել անձնական կյանքը, ունենալ ինչ-որ ձեռքբերումներ»։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ