Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է ձեռքերի երակների լայնացման պատճառը

Ո՞րն է ձեռքերի երակների լայնացման պատճառը

1641
0

MedMedia.am-ի ընթերցողները հետաքրքրված են, թե ո՞րն է  ձեռքերի երակների լայնացման պատճառն ու արդյո՞ք այն բուժելի է: Հարցին անրադարձել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ «Անոթային և լազերային վիրաբուժության» բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանը:

«Երակների լայնացումը որպես հիվանդություն վերին վերջույթներին բնորոշ չէ։ Երբեմն նկատվում է անոթային պատկերի արտահայտվածություն շատ նիհարների, մարզիկների, վերին վերջույթների մասնակցությամբ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց մոտ և սովորաբար բուժում չի պահանջում»,-ասաց անոթաբանն ու հավելեց, որ ամեն դեպքում ճիշտ կլինի գոնե մեկ անգամ կատարել դուպլեքս հետազոտություն, քանի որ ենթամաշկային երակները կարող են արտահայտված լինել նաև խորանիստ երակներում առկա խնդիրների, որևէ անատոմիական էլեմենտի կամ գոյացության կողմից արտաքին ճնշման արդյունքում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ