Գլխավոր էջ Գլխավոր Ասողին լսող է պետք. կորոնավիրուսին պինցետով հանելուց մինչև 2507 վարակակիր

Ասողին լսող է պետք. կորոնավիրուսին պինցետով հանելուց մինչև 2507 վարակակիր

3800
0

Որ հայերը հյուրասեր ու հյուրընկալ ժողովուրդ են, գաղտնիք չէ։ Գու՞ցե հենց դրա համարԿորոնավիրուսին առոք-փառոք տարանք-տեղավորեցինք Ծաղկաձորի Գոլդըն Փելեսում, դե որ հանկարծ Կորոնան մեզնից նեղսրտաց չգնա, աշխարհն էլ տեսնի ու զարմանա։ Խոսքը մեր մեջ, աշխարհն էլ նենց զարմացավ, որ  «Գոլդեն փելես» հյուրանոցում  32 քաղաքացիներին մեկուսացնելն անվանեց «5 աստղանի կարանտին», Կորոնան էլ էնքան գոհ մնաց, որ մինչև հիմա գնալու միտք չունի, վարակակիրների թիվն էլ հասավ 2507ի։

Մինչ ամբողջ աշխարհում զբաղված էին կորոնավիրուսային կանխարգելիչ միջոցառումներով, մեր մոտ քարոզարշավային տրամադրություն էր։ Կառավուրթյան հեչ պետքն էլ չէր, որ արդեն առաջին վարակակիրն ունենք։ Աշխատողներին էլ անուն էին դնում, թե խուճապ են տարածում։

❗️❗️❗️ #կորոնավիրուս #ՀայաստանՄինչ ՀՀ առողջապահության նախարարության «մասնագետները» և «փորձագետները» պնդում են, որ…

Geplaatst door Gevorg Grigoryan / Գևորգ Գրիգորյան op Maandag 9 maart 2020

Ինչ խոսք գլխներիս տակ փափուկ բարձ դրին «պաշտոնական» լրահոսով, թե բա կորոնավիրուսը Ծաղկաձորից դուրս էկողը չի։ Բայց արիուտես, որ էս վիրուսը  հայերից քրիստոնյա է, ու սիրտը հանգիստ չէր, որ Էջմիածնում չի եղել։

Մարտի 12-ն էր, Կորոնան պաշտոնապես մտավ Էջմիածին։ Արսեն Թորոսյանն էլ արձանագրեց նոր վարակակիրների  թիվը՝ մի փոքր ուշացած։

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։Մեկուսացված են թվով 57 անձ։

Geplaatst door Arsen Torosyan op Donderdag 12 maart 2020

Լուրերը լուրերի ետևից՝ գլխավոր հերոսն էլ «Էջմիածնեցի մորքուրը»։  Չնայած եղան մարդիկ, ովքեր առաջ անցան պաշտոնական լրահոսից ու հայտարարեցին, որ  երկրորդ վարակակիրը մոտ երկու շաբաթ Հայաստանում առուտուրի մեջ է եղել, բայց դե ինչպես ասում են` ասողին լսող էր պետք: Էստեղ էր որ իր սուրբ պարտականություններն իրականացնելու համար թատերաբեմ ելավ ԱՆ մամուլի խոսնակը ու հերքեց այն լուրը, թե վարակակիրը երկար ժամանակ է` Հայաստանում է:

❗️❗️❗️ՇՏԱՊ❗️❗️❗️

Geplaatst door Gevorg V. Grigoryan op Woensdag 11 maart 2020

Էս էլ ու վերջ…  Վախի մթնոլորտը կամաց-կամաց տարածվում էր ժողովրդի մեջ, բայց էստեղ էլ փրկելու եկավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով պաշտոնապես հայտարարեց, որ այդ լուրերը ծայրից ծայր սուտ են։ Մեզ էլ դա էր պետք, որ հանգիստ շունչ քաշենք, բայց էդ քաշած շունչներս չէինք հասցրել արտաշնչել, երբ քաղաքապետը պարզաբանեց․

«Տվյալ վարակակիրը կիրակի մասնակցել է նշանդրեքի»։

Էս դեպքում, ճիշտ կլինի հիշենք հայտնի խոսքերը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինիեթե այդքան ողբերգական չլիներ։ Փաստորեն լուրերից սուտը միայն այն էր, որ հարսանիք չի, այլ նշանդրեք է։ Մենք էլ հետաքրքիր ժողովուրդ ենք, հա՜, դրել դարդ ենք անում։ Բայց դե փնտրողը գտնում է, մենք էլ շատ հեռու չգնացինք ու լուծումը նորից գտանք Ծաղկաձորում։ Նշանդրեքի մասնակիցներին էլ միասին ուղարկեցինք  «Գոլդեն փելես»․ թող նշանդրեքը տևի ոչ թե մեկ օր , մեկ գիշեր, այլ յոթ օր, յոթ գիշեր։

Հումորներն էլ էս թեմայով շատ չուշացան։

Դե տեսեք։ 200 հոգի հարազատներն են մեկուսացված, վարսավիրը, ոկերիչը, ոնց էլ չլինի մի քանի մատուցող ու խոհարար:Մի խոսքով…

Geplaatst door Հայկ Մանասյան op Zondag 15 maart 2020

Մինչ կորոնավիրուսն իր քարոզարշավն էր անցկացնում Էջմիածնում, Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին զբաղված էր Վայոց ձորում իր քարոզարշավով։

«Էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրենց գործերին»,- Մալիշկա գյուղում հայտարարեց Փաշինյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ Փաշինյանին պետք կգա 2507 պինցետ, բայց սա էլ հարց է ՝ կփրկի իրավիճակը, թե՝ ոչ։ Այ եթե Փաշինյանը, Առողջապահության նախարարությունը ժամանակին գործի դնեին իրենց պինցետները ու մի բան անեին, գու՞ցե այսօր իրավիճակն ավելի մեղմ լիներ։ Բայց դե լավ է ուշ, քան երբեք․ վերջապես վարչապետին հուշեցին, որ երբ աշխարհը պայքարում է աղետալի վիրուսի դեմ, որը մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից հայտարարվեց պանդեմիա՝ համավարակ, որպես երկրի ղեկավար իրավունք չունի շարունակել իր քարոզարշավը։

Ճիշտ են ասում՝  հայի վերջին խելքը իմը լիներ։

Շարունակելի․․․․․

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ