Գլխավոր էջ Գլխավոր Մայիսի 2-ի կորոնավիրուսային վիճակագրությունը ամբողջ աշխարհում

Մայիսի 2-ի կորոնավիրուսային վիճակագրությունը ամբողջ աշխարհում

626
0

Մայիսի 2-ի տվյալների համաձայն, աշխարհում կա կորոնավիուսով հիվանդ 3 401 190 մարդ։ Մահացածների թիվը կազմում է 239 604, ապաքինվածերինը՝ 1 081 639 մարդ։ Համավարակի տարածվածությամբ առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ կորոնավիրուսով հիվանդ է 1 141 452 մարդ։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 242 988 մարդ հիվանդացության ցուցանիշով, իսկ երրորդում՝ Իտալիան՝ 207 428 մարդ հիվանդացության ցուցանիշով։ Մահացության թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է արդեն 65 776 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է։ Այստեղ էլ մահացել է 28 236 մարդ։ Եռյակը եզրափակում է Իսպանիան՝ 24 824 մարդ մահացության ցուցանիշով։ Կորոնավիրուսի տարածվածությամբ տասնյակում են Թուրքիան՝ 122 392 ցուցանիշով գրավելով 7-րդ տեղը, Ռուսաստանը՝ 114 431 ցուցանիշով 8-րդ տեղում է եւ Իրանը՝ 95 646 ցուցանիշով 9-րդ տեղում է։ Մեր ռեգիոնում մահացության ամենաբարձր ցուցանիշը Իրանում է՝ 6091 մարդ։ Ադրբեջանում կա 1854 կորոնավիրուսով հիվանդ։ Ապաքինվել է 1365-ը, մահացել՝ 25-ը։ Ի դեպ, Չինաստանը այլեւս տասնյակում չէ։ Համավարակի ողջ ընթացքում այստեղ ֆիքսվել է, ըստ պաշտոնական տվյալների՝ 82 875 դեպք, մահացությունը՝ 4633 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ