Գլխավոր էջ Գլխավոր Երբ «հյուր» է եկել թութքը

Երբ «հյուր» է եկել թութքը

3154
0

Ըստ տարբեր հետազոտությունների մարդկանց շուրջ 75%-ին կյանքի որևէ փուլում սկսում է անհանգստացնել թութքը: Խնդիր որն ուղեկցվում է անհարմարությամբ, ցավով, տհաճությամբ: Տարածված և ցավոտ խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է «ProctoClinic» կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ, ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ Ալեքսանդր Աբրահամյանի հետ:

«Թութքի առաջացման պատճառները տարբեր են՝ դեֆեկացիայի խանգարումներ, սննդակարգի շեղումներ, ալկոհոլի չարաշահում, ժառանգական գործոն, ծանր ֆիզիկական աշխատանք, հղիություն և շարքը կարելի է էլի շարունակել»,-ասաց բժիշկը: Վերջինիս խոսքով՝ պետք է անանգստանալ երբ նկատվում է ցավ հետանցքում, արյունային արտադրություն, քոր, հարհետանցքային շրջանի գոյացությունների առկայություն: «Թութքային հիվանդությունն ունի քրոնիկ բնույթ, սրացման փուլերով»,-նշեց Ալեքսանդր Աբրահամյանն ու ընդգծեց, որ թութքային հիվանդությունը տարբեր մեթոդներով բուժելի է և շատ լավ արդյունքներով:

Սակայն պետք է նկատել, որ ինչպես ցանկացած հիվանդություն, այս դեպքում ևս մատների արանքով նայելն ու անտեսելը հղի է տարաբնույթ բարդությւոններով: «Ժամանակին մասնագիտացված բուժօգնություն չցուցաբերելու դեպքում այս հիվանդութունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել (արյան քրոնիկ կորուստ, հյուսվածքների նեկրոզ, կոլորեկտալ քաղցկեղ կամ ուղիղ աղիքի քաղցկեղ և այլն)»,-տեղեկացրեց բժիշկը:

Ինչ վերաբերում է խնդրի կանխարգելմանը, պրոկտոլոգը նշեց, որ շատ կարևոր է սննդակարգին հետևելը, կղազատման ակտի կանոնավորմանն ուշադիր լինելը, ծանր ֆիզիկական աշխատանքի սահմանափակումն ու գործնական կենսակերպի կանոնավորումը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ