Գլխավոր էջ Նորություններ MedMedia-ն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցածը

MedMedia-ն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցածը

423
0

Հոկտեմբերի 5-ին 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ էին փակցնում։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Medmedia. am-ը անդրադառնալով այս փաստին՝ դատապարտում է մամուլի ազատությունը որևէ կերպ սահմանափակող, նմանատիպ իրողությունները: Մեր աջակցությունն ենք հայտնում «Հայելի» մամուլի ակումբին՝ սեփական իրավունքների պաշտպանության, պատվի և արժանապատվության վերականգման հարցում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ