Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

1248
0

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով։

«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի 18 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ