Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում կորոնավիրուսից առաջին կին բանտարկյալն է մահացել

ԱՄՆ-ում կորոնավիրուսից առաջին կին բանտարկյալն է մահացել

1332
0

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսային վարակից առաջին անգամ բանտարկյալ է մահացել: Այս մասին ասվում է ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի մամուլի հաղորդագրությունում:

Մարտի 20-ին 30-ամյա բանտարկյալ Անդրեա Սեքլ Բիերը, որը գտնվում էր հղիության վերջին շրջանում, Հարավային Դակոտա նահանգի բանտից տեղափոխվել է Տեխասի դաշնային բժշկական կենտրոն: Մարտի 31-ին Բիերի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել, այդ թվում` բարձր ջերմություն և չոր հազ: Կինը կրկին հետազոտվել է, հաջորդ օրը նա ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով: Ապրիլի 4-ին COVID-19-ի թեստը դրական արդյունք է տվել, իսկ ապրիլի 28-ին նա մահացել է:

Տեղի Rapid City Journal թերթի տվյալներով՝ Բիերը դարձել է առաջին կին բանտարկյալը ԱՄՆ-ում, որը մահացել է  COVID-19-ի հետևանքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ