Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր ուղեղի համար

Ինչո՞վ է կորոնավիրուսը վտանգավոր ուղեղի համար

1505
0

Նոր կորոնավիրուսը կարող է ազդել մարդու ուղեղի վրա եւ նյարդաբանական ախտանիշներ առաջացնել, պնդում է վարակամաբան Ջերեմի Ռոսմանը` Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանից:

The Conversation պարբերականը նշում է, որ COVID-19-ը վարակման դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում շնչառական վարակ է, որը տենդ, կոկորդի ցավ, հազ է առաջացնում, իսկ ավելի լուրջ դեպքերում` շնչահեղձություն եւ շնչառական խանգարում: Սակայն կորոնավիրուսը կարող է ազդել նաեւ այլ հյուսվածքների վրա` այնպիսի ախտանիշեր առաջացնելով, ինչպիսիք են փսխումը, լուծը, սրտի աշխատանքի խանգարումը եւ արյան մակարդումը: Սակայն նոր կորոնավիրուսը կարող է ազդել նաեւ ուղեղի վրա: Նկարագրված են Գվիլին-Բարե սինդրոմի զարգացման դեպքերը COVID-19 ունեցող հիվանդների մոտ, երբ իմունային համակարգը, արձագանքելով վարակին, սխալմամբ գրոհում է ծայրամասային նյարդային բջիջները: Սա հանգեցնում է նախ մկանների թուլության, իսկ հետո` կաթվածի: Եղել են նաեւ դեպքեր, երբ կորոնավիրուսը ծանր էնցեֆալիտ է առաջացրել` ուղեղի բորբոքումով եւ այտուցով, ինչպես նաեւ սուր շրջանառական խանգարում (ինսուլտ) գլխուղեղի հյուսվածքներում:

Ընդհանուր առմամբ, տարբեր ծանրության նյարդաբանական ախտանիշներ հայտնաբերվել են հիվանդների 36 տոկոսի մոտ, ովքեր բողոքում էին գլխացավից, գլխապտույտից, համի եւ հոտառության կորստից, ջղացնցումներից եւ զգայախաբությունից: Այս դրսեւորումներն ավելի հաճախ նկատվել են հիվանդության ծանր դեպքերում եւ շարունակվում էին առողջացումից հետո:

Մասնագետի խոսքով` SARS-CoV-2-ը կարող է հատել հեմատո-էնցեֆալիկ պատնեշը, որը բաժանում է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերը, եւ խոցել ուղեղը: Նյարդաբանական ախտանշաններն առաջանում են կամ վիրուսի` նյարդային հյուսվածքների վրա ազդեցության, կամ իմունային համակարգի չափազանց ակտիվացման հետեւանքով: Բացի այդ, վարակի` ուղեղի մեջ ներթափանցման համար որպես եւս մեկ ուղի կարող է ծառայել հոտառության նեյրոնները քթի մեջ:

Ուղեղը խոցել ունակ են նաեւ այլ պաթոգենները, օրինակ` գրիպը, կարմրուկը, շնչառական-սինցիտիալ վիրուսները եւ սեզոնային կորոնավիրուսները, օրինակ` HCoV-OC43-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ