Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 1 միլիոն դեպքը բացատրել է «աշխարհի լավագույն թեստավորման...

Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 1 միլիոն դեպքը բացատրել է «աշխարհի լավագույն թեստավորման համակարգով»

685
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի այսքան մեծ թիվը` 1 միլիոնը, բացատրել է վարակի թեստավորման լավ աշխատող համակարգով: Այս մասին նա գրել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միակ պատճառը, թե ինչու է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 1 միլիոն դեպք գրանցվել, այն է, որ մեր թեստավորման համակարգն ավելի լավն է, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Մյուս երկրները զգալիորեն զիջում են մեզ թեստավորման հարցում, ուստի եւ վարակման դեպքերը նրանց մոտ ավելի քիչ են»,- ասել է նա:

Հոփկինսի համալսարանի տվյալներով, որն իր հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության հիման վրա` ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք է գրանցվել, մահացել է մոտ 58 հազար մարդ: Վարակվածների թվով Միացյալ Նահանգները զգալիորեն առաջ են աշխարհի ցանկացած այլ երկրից. Իսպանիայում, որը վարակման դեպքերի թվով երկրորդ տեղում է, ընդամենը մոտ 232 հազար դեպք է գրանցվել:

Միեւնույն ժամանակ, համավարակի հետագա տարածումը կանխելու համար ներդրված սահմանափակող միջոցները լուրջ վնաս են հասցնում Միացյալ Նահանգների տնտեսությանը: Ըստ Թրամփի ավագ խորհրդական Քեվին Հասեթի` գործազրկությունը հունիսին կարող է 16-20 տոկոսի հասնել: Այս ֆոնին Սպիտակ տան ղեկավարն ապրիլի 27-ին նահանգապետերին խորհուրդ է տվել որքան հնարավոր է արագ վերացնել սանիտարական սահմանափակումները, բայց` առանց քաղաքացիների առողջությունը վտանգելու:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ