Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 30 000-ը. ԱՀԿ

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 30 000-ը. ԱՀԿ

959
0

Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 125-ի, 1365 մարդ մահացել է: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման տվյալներ կիրակի հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունն Աֆրիկայում:

Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ վարակվել է 4361 մարդ, մահացել՝ 86-ը: Մահացության ցուցանիշով առաջատարը Ալժիրն է, որտեղ 419 մարդ է մահացել, վարակվել են 3256-ը:

Եգիպտոսում մահացել է 294 մարդ, վարակվել՝ 4092-ը: Մարոկկոյում մահացել է 159 մարդ, վարակվել՝ 3889-ը, իսկ Թունիսում մահացել է 38 մարդ, վարակվել՝ 922-ը:

Մահացության և վարակման զգալ դեպքեր են գրանցվել նաև Կամերունում, Գանայում, Նիգերիայում և Կոտ դ’Իվուարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ