Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2706-ի

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2706-ի

749
0

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 38 308 թեստ, գրանցվել է վարակման 2861 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 106 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 3845 մարդ: Համաճարակի սկզբից երկրում անցկացված թեստավորումների թիվը հասել է 868 565-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը 107 773 է, մահացածների թիվը` 2706: Վարակվածներից 25 582-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ