Գլխավոր էջ Նորություններ Վարդենիսցի բժշկուհին վրդովված է իր դեմ արշավից,հնարավոր է` նա դատարան դիմի

Վարդենիսցի բժշկուհին վրդովված է իր դեմ արշավից,հնարավոր է` նա դատարան դիմի

3244
0

Վարդենիսում  վարակի տարածումը նոր օջախներ են ձևավորել, այստեղ նոր կորոնավիրուսի առաջին հայտաբերումից հետո  մի քանի օրում  միանգամից ագրեսիվ աճ է գրանցվել՝ շուրջ 6 տասնյակի հասնելով վարակվածների թիվը: Անգամ արդեն մահ կա, դեռ փակ են մնում դեպի քաղաք տանող բոլոր  մուտքերը: Դեռևս պարզած չէ Վարդենիսի վարակի սզբնաղբյուրը: Այս մասին գրում է Yerevan today կայքը:

Բժշկուհի Գասոյանը հավանաբար երկրորդ վիրուսակիրը կլինի, ով դատի կտա իշխանություններին և լրատվամիջոցներին՝ Գեղարքունիքում նոր կորոնավիրուսի տարածման օջախ իրեն ներկայացնելու և թիրախավորելու համար: Երկկողմանի սուր թոքաբորբով նա այժմ բուժվում է Երևանի Օրթոպեդիկ ԲԿ-ում, ասում է՝ ապաքինվեմ-դուրս գամ, հետագա քայլերս կձեռնարկեմ:

Լիլիթ Գասոյանը վիրավորված է իր վրա արհեստական կենտրոնացումից, մի տեսակ անզոր է զգում իրեն՝ տեղեկատվական դաշտում իր դեմ հախուռն հարձակումների ու մեղադրանքների տարափի տակ: Բժշկուհին նույն արդարադատությանն է ձգտում, ինչը փորձում է անել ՀՀ գլխավոր դատախազությանը դիմած՝ Հայաստանում բացահայտված առաջին վիրուսակիր կինը՝ Էջմիածնեցի «հայտնի սկեսուրը»: Հիշեցնենք՝ որդու նշանդրեքի հայտնի պատմությունից հետո սուր թոքաբորբով բացահայտվեց այս կնոջ դեպքը, հետո շղթայաբար մասնակիցներինը, նրան օրեր շարունակ անողոքաբար քննադատեց ու դատապարտեց ողջ հասարակությունը՝ միայն այն բանի համար, որ առաջինը կնոջը հենց իշխանությունն էր թիրախավորել: Նկատենք, միայն վարչապետը վարակի բռնկման օրերին մի քանի լայվով թիրախավորեց այս կնոջը, փաստացի նա արդարացնում էր իրավիճակը՝ ողջ պատասխանատվության բեռը գցելով այս կնոջ վրա:

Մինչդեռ առաջին թեստավորված անձով վարակի բացահայտումը դեռևս այն հիմնավոր փաստը չէ, որ  էջմիածնեցի սկեսուրն է Հայաստանում վարակի տարածման սկզբնաղբյուրը: Մարդիկ հետագայում  հասկացան, որ այսօր Նորքի ինֆոկցիանում ու ևս 9 վերապրոֆիլավորված ԲԿ-ներում ահռելի թվով վարակվածների օջախը, բնականաբար, բացառապես սկեսուրն ու իտալացի մոդելավորողը չէին, վարկած կա, որ վարակը մինչ այդ էր մտել Հայաստան, ըստ որում՝ հայտնի չէ՝ Ryanair ի օդանավից իջած քանի տուրիստի միջոցով:

Պարզապես վարակի մեծ բռնկման փուլում իշխանությունն զգաց իր անզորությունը, ու որպեսզի պարտակի վարակի մասին իր անլուրջ վերաբերմունքի, ուշացած միջոցառումների հետևանքները,  որոշեց հեշտ ճանապարհով գնալ՝ սկզբում թիրախավորեց կնոջը, ապա՝  Սամվել Ալեքսանյանի իտալացի պարտնյորին:

Վերադառանք Վարդենիս: Բժշկուհի Գասոյանը, ըստ վիճակագրության, ա՛յո, Գեղարքունիքի մարզում առաջին բացահայտված նոր կորոնավիրուսակիրն է,բ այց նրա հետ միաժամանակ վարակված է եղել բուժանձնակազմից ևս 10 հոգի, ընդ որում՝ մի քանիսի մոտ միաժամանակ վատ ինքնազգացողության դրսևորումներ են նկատվել, պարզապես ինքն է առաջինը բարեխղճորեն դիմել պուլիկլինկիայի ղեկավարին՝ որպեսզի թեստավորեն իրեն:

Այսինքն, այս դեպքում էլ մեծ հարց է իրո՞ք Գասոյանն է առաջինը վիրուսը բերել Գեղարքունիքի մարզ, իսկ միգուցե նրանք բոլորը միաժամանակ վարակվել էին պոլիկլինիկայի այցելուներից մեկի՞ց…

Ի վերջո, չի բացառվում չէ՞, էր այդ օրերի ակտիվ ելումուտով մի երեխատեր մայր է դիմել մանկականի բժշկուհի Գասոյանին կամ մեկ ուրիշ մասնգետի, ով մինչ այդ ակտիվ շփումների մեջ է եղել մարզից դուրս, սակայն ամուր իմունտետի տեր հաճախորդը չիմանալով՝ բերել է վիրուսը իր հետ, հետագայում  պոլիկլինիկան է բաացհայտված դեպքով դարձել վարակի օջախ:

Մի կարևոր նկատառում. այսօր, պոլիկլինիկան վարակի սկզբնաղբյուր համարող առաջին ԱՆԶԳՈւՅՇ ՊԱՇՏՈՆՅԱՆ հենց Գեղարքունիքի մարզպետն է: Գնել Սանոսյանն էլ «Ազատություն ռադիոկայանի» հետ զրուցում վստահաբար արեց նույն պնդումը՝ անուղղակիրորեն կենտրոնանալով առաջին թեստավորված բժշկուհի Գասոյանի վրա:

Իսկ Լիլիթ Գասոյանը հակառակ փաստարկները ունի, YerevanToday-ի հետ զրույցում հիմնավորում է այսպես. «Պարզ է չէ՞, որ ես չեմ եղել մեր մարզի վարակի սկզբնաղբյուրը: Ինչպես շատ բուժաշխատողներ, ես էլ  ու իմ կոլեգաները վարակվել ենք պացիենտներից: Բացարձակ սուտ է Էջմիածին գնալուս, աղանդավորական հավաքի մասնակցելու և էնտեղից վարակը Վարդենիս բերելու մասին հրապարակումները, հերյուրանք է, զրպարտել են ինձ:  Չեմ հասկանում, թե որտեղի՞ց են մոգոնել էդ ամենը, ինչն էր դրա նպատակը…  Անհիմն է, ոչ մի փաստեր չկան, որ ես Էջմիածին եմ գնացել, դեռ մի բան էլ ենտեղ վարակվել ու վարակ եմ հետս բերել Վարդենիս: Ես Էջմիածին եղել եմ 19  տարեկան հասակում, դրանից հետո երեսուն տարի այնտեղ ոտք չեմ դրել , էնտեղ գնալու պատճառը չունեմ, հարաբերություններ, հարազատներ, ոչ ոք չունեմ  էնետեղ:

Գրել էին՝ աղանդավորական խմբի անդամ եմ, և էդ հավաքների բերումով եմ էնտեղ եղել: Ո՛չ ու նորից ո՛չ, դրանք սխալ  ինֆորմացիաներ են: Ինձ համար անսպասելի էր էդ հարձակումը, մտահոգված եմ շատ: Աստվածաշունչ ուսումնասիրելը վատ բան չէ, ու ինչպես ասվում է՝ բարի անունը հոտավետ յուղից ու ադամանդից թանկ է, թող իմ անունը շրջանառողները մտածեն, ինչ են արել…

Փաստն այն է, որ ես Վարդենիսից չեմ բացակայել վերջին շրջանում, մեզ մոտ մինչև կարանտինն էլ ծանրաբեռնված շրջան էր: Վարդենիսից վերջին դուրս գալս փետրվարի 15-ին է եղել՝ դեպի Երևան, գնացել էի մեքենաս գրանցեի:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ