Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Բելգիայում կորոնավիրուսից մահացել է գրեթե 7 հազար մարդ. Интерфакс

Բելգիայում կորոնավիրուսից մահացել է գրեթե 7 հազար մարդ. Интерфакс

1249
0

Բելգիայում կորոնավիրուսից մահացել է 6 917 մարդ. վերջին 24 ժամում՝ 241 մարդ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով հակաճգնաժամային կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթեվեն Վան Գյուխտի հայտարարությունը:

Նշվում է, որ մահացածների ընդհանուր թվից 58-ը Ֆլանդրիայի ծերանոցների բնակիչ է եղել:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ հոսպիտալացված է 4 195 պացիենտ, մեկ օրում հոսպիտալացվածների թիվը 217 է:

Ներկայում վերակենդանացման բաժանմունքներում կա 934 մարդ: Նրանցից 635-ին միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքեր:

Առողջանալուց հետո 295 մարդ դուրս է գրվել:

Մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 1032 նոր դեպք: Բելգիայում վարակված է 45 325 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ