Գլխավոր էջ Նորություններ Նոր թեստի պատասխան Վարդենիս քաղաքից

Նոր թեստի պատասխան Վարդենիս քաղաքից

812
0

Ինչպես արդեն հայտնել ենք, Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով վարակված բժշկուհին այցելել է Տորֆավան համայնքի բնակիչներից 62-ամյա մի կնոջ, ով երկկողմանի թոքաբորբ էր տանում: Վերջինիս թեստավորել էին:

ArmDaily.am-ի հետ զրույցում Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հայտնեց, որ կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, նրա մոտ կորոնավիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել:

Հարցին՝ համայնքից այլ թեստավորվածներ կա՞ն՝ Խաչատրյանը պատասխանեց.  «Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներից մի երիտասարդ տղայի մոտ են կասկածել, ով մեր համայնքի բնակիչ է, իրեն տարել են Նորքի ինֆեկցիոն, ջերմություն է ունեցել, այսօր թեստավորել են, վաղը պատասխանը կլինի, իսկ ծնողներին ու եղբորը Ծաղկաձորում մեկուսացրել են»:

Նա նշեց, որ տղան կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Վարդենիսում կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպքը, իսկ պարետի որոշմամբ քաղաք մուտքի ու ելքի համար գործում են խիստ սահմանափակումներ մինչև ապրիլի 28-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ