Գլխավոր էջ Նորություններ Վարդենիսի կորոնավիրուսով վարակված բժշկուհին այցելել է նաև Տորֆավան գյուղում երկկողմանի թոքաբորբ ունեցող...

Վարդենիսի կորոնավիրուսով վարակված բժշկուհին այցելել է նաև Տորֆավան գյուղում երկկողմանի թոքաբորբ ունեցող կնոջը. մանրամասներ

1697
0

Կորոնավիրուսով վարակված բժշկուհին մի անգամ է իմ համայնքի բնակիչներից մեկին այցելել, ով երկկողմանի թոքաբորբ էր տանում, բայց արդեն լավանում էր: Այս մասին ասել է Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

«Հիմա մեր համայնքի բնակչուհին իրեն լավ է զգում, այս պահին ախտանշաններ չունի: Համայնքի բնակիչներից ուրիշ ոչ մեկի հետ չի շփվել բժշկուհին, իսկ որ ասում են կրոնական հայացքներով պայմանավորված ժողովների են մասնակցել, մեր գյուղացինբերից ոչ մեկ չի մասնակցել հունվարից հետո»,- ասաց համայնքապետը:

Խաչատրյանը նշեց, որ բժշկուհու հետ շփված կինը ինքնամեկուսացված է, երեկ թեստավորել են, վաղը թեստի պատասխանը կլինի:

Նյութի աղբյուր` armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ