Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հիվանդանոց էր դիմել մի երիտասարդ, որը վարակի կասկածով էր եկել. առանց հետազոտելու...

Հիվանդանոց էր դիմել մի երիտասարդ, որը վարակի կասկածով էր եկել. առանց հետազոտելու բանավոր ուղղորդումներ էին տալիս

1888
0

«ՓԱՍՏՆ Ու ՍՈւՏԸ

Պարոն Դավիդյանցի հեքիաթը ինձ դրդեց մի քանի հիշեցումներ անել: Պարոն Դավիդյանցը ասում է, որ դեռ հունվարից Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը մշակված ծրագիր ուներ` կորոնավիրուսի դեմ պայքարին ,վարակվածներին իզոլացնելու և բուժելու համար: Հիշեցնեմ պարոնին, որ փետրվարի 28-ին ես և տիկին Խաչատրյանը եղել ենք Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում ,որտեղ զրուցել ենք փոխտնօրենի հետ: Փոխտնօրենը մեզ վստահեցնում էր ,որ իրենք չեն զբաղվում կորոնավիրուսի կանխարգելամբ, քանի որ կորոնավիրուս չկա: Հարցին, թե ՁԻԱՀ կենտրոնը փակվել է և միանում է Նորք ինֆեկցիոնին, պարոնը պատասխանեց . ՁԻԱՀ կենտրոնը չի փակվում և մենք այստեղ տարածք չունենք:

Չնայած, որ հետագայում տեսանք այդ տարածքները կան և մի բան էլ ավելին` նոր շինություն կառուցվեց: Այս ամենին ավելացնեմ, որ նա հաշվի չէր առնում, որ իր զրուցակիցները կանայք են` բժիշկներ, որոնք հասարակական գործիչներ են, բժշկին անվայել ձևով էր խոսում: Հավելեմ նաև, որ հենց այդ պահին, երբ մենք գտնվում էինք Նորք ինֆեկցիոնում, հիվանդանոց էր դիմել մի երիտասարդ, որը վարակի կասկածով էր եկել: Բժիշկները առանց նրան մեկուսացնելու որևէ առանձնասենյակում, առանց հետազոտելու, ինչ որ բանավոր ուղղորդումներ էին տալիս:
Այստեղ են ասել. Պարոն Դավիդյանց հեքիաթներ պատմելուց մտածեք, որ կարողա «գյուղից» մարդ լինի ներկա:
Հ.Գ . Դոկտոր ջան, հարցազրույցը ձեր
նոր մեքենայի միջից էի՞ք անում:

https://www.youtube.com/watch…

https://www.facebook.com/100010433703964/videos/1076884509335996/?id=100010433703964

ՓԱՍՏՆ Ու ՍՈւՏԸ Պարոն Դավիդյանցի հեքիաթը ինձ դրդեց մի քանի հիշեցումներ անել : Պարոն Դավիդյանցը ասում է ,որ դեռ…

Geplaatst door Nune Nersisyan op Dinsdag 21 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ