Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 2 057-ի

Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 2 057-ի

623
0

Մոսկվայում կորոնավիրուսային վարակից բուժվող 219 պացիենտներ առողջացել են: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան, փոխանցում է Օպերատիվ շտաբը։

«Կորոնավիրուսային վարակից բուժվող ևս 219 անձ առողջացել է: Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսային վարակից բուժված մարդկանց թիվը հասել է 2 057-ի: Որոշ հիվանդների բուժում են կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների արյան շիճուկի փոխներարկման մեթոդով: Բժիշկներն ասում են՝ այս մեթոդն աշխատում է. պացիենտներն արագ կազդուրվում են, և նրանց մոտ բարդություններ չեն նկատվում»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում արձանագրվել է վարակման 26 350 դեպք, մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2026-ով։ ՌԴ-ում վարակակիրների թիվը հասել է 47 121-ի, ապաքինվել է 34446 մարդ, մահացել՝ 405-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ