Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Եթե Նոր Կորոնավիրուսի պատվաստանյութից մեկը կարող է և միլիարդատեր դառնալ, ապա դա...

Եթե Նոր Կորոնավիրուսի պատվաստանյութից մեկը կարող է և միլիարդատեր դառնալ, ապա դա մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է

1770
0

Եթե Նոր Կորոնավիրուսի պատվաստանյութից մեկը կարող է և միլիարդատեր դառնալ, ապա դա մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է, որը բաժնետոմսեր ունի հաջողության ամենամեծ շանսերն ունեցող պատվաստանյութ մշակած Մոդեռնայում: Բիլլ Գեյթսը հաստատ այդ պատվաստանյութի և պատվաստման արդյունքում աղքատանալու է, և ոչ հարստանալու, որովհետև գումար է ծախսում, որպեսզի պատվաստանյութ լինի, ոչ թե վաճառի:

Եվ եթե ոմանք անհավատալի պրիմիտիվիզմով պատվաստումներ մեջ ինչ-որ «չիպավորում» են տեսնում, ապա կարող են մարդկությանը «չիպավորելու» և «մարդկության քանակությունը նվազեցնելու» կամ անգամ «կորոնավիրուսը լաբորատորիայում ստեղծելու, որպեսզի պատվաստանյութ բռնի ներարկեն մարդկանց» միֆական դավադրության մեջ նախևառաջ մեղադրեն Ավրորա մրցանակի համահիմնադիր և մեր հայրենակից Նուբար Աֆեյանին: Բիլլ Գեյթսը ոչ նրա ընկերությունում, և ոչ էլ կորոնավիրուսի պատվաստանյութ մշակող մեկ այլ ընկերությունում բաժնեմաս չունի:

Ես չեմ վճարվում Բիլլ Գեյթսի հիմնադրամից: Սորոսին չեմ համակրում, Ռոքֆելլերների կամ Ռոթշիլդների բանկերում բաժնեմասեր չունեմ ու անգամ չգիտեմ, թե որոնք են այդ բանկերը, թեև Հայաստանի յուրաքնչյուր արևածաղկի սերմավաճառ վստահ է, թե նրանք են կառավարում աշխարհը, մասոն չեմ, քանի որ հրեա չեմ` սիոնիստ չեմ, «համաշխարհային կառավարության» անդամներից որևէ մեկի հեռախոսահամարը չունեմ, «հակահայկական ուժերի» կողմից չեմ հովանավորվում, ԼՏՊ-ին, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ցանկանում եմ միայն տեսնել բանտում, պատվաստանյութեր արտադրող որևէ ընկերությունից չեմ վճարվում, պիցցա ուտում եմ միայն Բրուքլինի Բեյ Րիջ թաղամասում` և այն էլ` իտալական արտիչոքով և դեռևս ոչ ոքի «չեմ ծախվել» ու չեմ էլ պլանավորում երբևէ «ծախվել»:

Ով կարծում է թե «պիցցա եմ ուտում», «վճարվում եմ», կամ «մութ օրակարգեր եմ հետապնդում»` կարող է դիմել բժշկի:

Թե ինչպիսի` դժվար չէ կռահելը, եթե գոնե դրա համար խելք կամ տրամաբանություն մնացել է:

Եթե Նոր Կորոնավիրուսի պատվաստանյութից մեկը կարող է և միլիարդատեր դառնալ, ապա դա մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է, որը…

Geplaatst door Hayk A. Martirosyan op Dinsdag 21 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ