Գլխավոր էջ Նորություններ Միայն նախարարության թույլտվությամբ. բուժանձնակազմը վախենո՞ւմ է, թե թաքցնում

Միայն նախարարության թույլտվությամբ. բուժանձնակազմը վախենո՞ւմ է, թե թաքցնում

904
0

Հոկտեմբերի 2-ին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա:

Ըստ տարածված տեղեկության երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել,  առկա է հետպատվաստումային բարդացում:

Medmedia-ն փորձեց Արաբկիր բժշկական կենտրոնից ճշտել, թե ինչ ախտորոշմամաբ է երեխան բուժկենտրոն բերվել: Մեր հարցերին ի պատասխան նշեցին. որ միայն նախարարության թույլտվության դեպքում կարող են պատասխանել: Կարողացանք միայն ճշտել, որ ախտորոշումը կա:

Medmedia-ն կապ հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, ով նախ նշեց՝ կարծեմ ախտորոշումը դեռ չկա, ապա ավելացրեց, որ իրենք պարզաբանում կտարածեն ախտորոշման վերբերյալ և կարող ենք օգտվել դրանից: Մեր զանգից րոպեներ անց նախարարի մամլո խոսնակը իր ՖԲ էջում հայտարարեց, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք:

Ավելի վաղ նախարարությունը  պարզաբանում էր տարածել, որով ապատեղեկատվություն էր որակել այն հանգամանքը, թե երեխայի  մոտ առկա է  հետպատվաստումային բարդացում:

Նշենք, որ  գաստրոէնտերիտը հիվանդություն է, որն ախտահարում է մարսողական համակարգը (ստամոքս, աղիքներ):

Գաստրոէնտերիտների բազմաթիվ տեսակներ իրենց բնույթով վարակային հիվանդություններ են և հեշտությամբ տարածվում են (աղիքային վարակներ)։

Դրանք սովորաբար ծանր ընթացք չեն ստանում, եթե չեն բերում արագ ջրազրկման։ Հիվանդության չափավոր ընթացքը կարող է մեղմանալ տնային պայմաններում հեղուկների ընդունմամբ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ