Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի ռուսական թեստերը չափազանց շատ դրական արդյունք են ցույց տալիս․ Լուկաշենկոն բողոքել...

Կորոնավիրուսի ռուսական թեստերը չափազանց շատ դրական արդյունք են ցույց տալիս․ Լուկաշենկոն բողոքել է

1080
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող ռուսական արտադրության թեստերից։ Ըստ  Բելառուսի նախագահի՝ դրանք չափազանց շատ են դրական արդյունք ցույց տալիս։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոընկերությունը։

Լուկաշենկոն օրինակի համար պատմել է, որ ռուսական թեստերով ստուգումներ են իրականացվել բելառուսական ատոմակայանում։ Դրանք ցույց են տվել, որ անձնակազմի բոլոր 15 անդամները վարակակիր են։ Երկրորդ ստուգումը, որ իրականացվել է չինական արտադրության թեստերով, վարակի առկայության միայն 1 դեպք է ցույց տվել։

Հիշեցնենք, որ բելառուսական կողմը երկար տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է ռուսական արտադրության թեստերի գնումից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ