Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարը

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 5 հազարը

563
0

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1374-ով՝ ընդհանուր դառնալով 80 հազար 868:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի տվյալների համաձայն, մահացածների թիվն ավելացել է 73-ով: Մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Իրանում մահացել է 5 հազար 031 մարդ:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 513 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1923-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 55 հազար 987 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 330 հազար 137 անձ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ