Գլխավոր էջ Նորություններ Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել. բողոքում են վերջերս մահացած նորածնի ծնողները

Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել. բողոքում են վերջերս մահացած նորածնի ծնողները

839
0

Սեպտեմբերի 24-ին մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածին է մահացել:  Բոլոր աղբյուրներում տեղեկատվությունը գրեթե նույնն էր. երեխան եղել է տղա, հարազատներն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ ծննդկանը ինը ամիս եղել է հսկողության տակ և ոչ մի առողջական խնդիր չի եղել, հետևաբար երեխայի մահն անհասկանալի է:

«Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»,- ասել է ծննդկանի հարազատը:

Ծննդկանի ամուսինը՝ Գարիկ Ե.-ն, պատմել է, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն է անցել կինը: Նա մեղադրում է մանկաբարձուհուն՝ նշելով, որ վերջինս անտարբերություն է մատնել կնոջը:

MedMedia-ի թղթակիցը նույն օրը զրուցել է ծննդկանի հղիությունը հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանի հետ, ով փաստեց, որ դիտվել է երեխայի ներարգանդային մահ, իսկ մահվան պատճառների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ պտուղը ուղարկվել է հետազոտության:

Սեպտեմբերի 30-ին տեսանյութ տարածվեց, որտեղ մահացած նորածնի ծնողները բարձրաձայնում են՝ իրենց երեխայի մահից հետո քրգործ չի հարուցվել և մարմինը փորձաքննության չի ուղարկվել:  Դեպքի առաջին օրը ծննդկանն ու նրա հարազատները  մեղադրում էին բուժքույր Ալինա Մեսրոպյանին: Մինչդեռ տարածված տեսանյութում մեղադրում են բուժքրոջը, հղիությունը վարող գինեկոլոգին, և ծննդատան տնօրենին:

Բժշկական անձնակազմը շարունակում է պնդել, որ գրանցվել է պտղի ներարգանդային հանկարծակի մահ:

Վերջին շրջանում մամուլում հաճախ են հայտնվում լուրեր նորածնային մահացության թեմայով: MedMedia-ի խմբագրությունը, կարևորելով  գրանցված նորածնային յուրքանչյուր մահվան բժշկական պատճառահետևանքային սխեման, ինչպես նաև բուժաշխատողների իրավունքների պահպանումը հետամուտ է լինելու թեմայի զարգացմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ