Գլխավոր էջ Գլխավոր Պարգևավճարներ առողջապահության նախարարությունում

Պարգևավճարներ առողջապահության նախարարությունում

392
0

Առողջապահության նախարարությունն ունի 186 աշխատակից:  Այս մասին,  դեռ 1 ամիս առաջ ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հարցրել էինք, թե որքան պարգևավճար են ստացել նախարարն ու փոխնախարարները՝ 2020 թվականից ի վեր, նախարարությունից չեն պատասխանել՝ հղում անելով հայտարարագրերին․

«Նախարարի և փոխնախարարների 2020 թվականի ընթացքում ստացած եկամուտները կարող եք տեսնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում, երբ հրապարակվեն հայտարարագրերը : Ինչ վերաբերում է անհատական պարգևատրման չափերին, ապա հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 134-րդ և 199-րդ հոդվածների համաձայն` վերոնշյալ տվյալը համարվում է անձնական տվյալ, իսկ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»,- պատասխանել են նախարարությունից:

2020 թվականի հունվար ամսվա համար 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածից տրամադրված պարգևատրումների ընդհանուր գումարը, ըստ նախարարության տրամադրած տվյալների,  կազմել է 8 մլն 377 հազար 855. ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, փետրվար ամսվա համար՝ 2 անգամ ավելի շատ՝ 17 մլն 426 հազար 895. ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ մարտ ամսվա համար՝ 20 մլն 733 հազար 954 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը: Առողջապահության նախարարությունը սույն թվականի հունվարից մինչև մարտի 1-ը ծախսել է 4100 լիտր բենզին:

Աղբյուրը՝ hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ