Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի, ԱՄՆ-ն մահացության թվով արդեն...

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի, ԱՄՆ-ն մահացության թվով արդեն առաջին տեղում է. worldometers.info

711
0

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ վարակված է արդեն 1 853 619 մարդ, ապաքինվել է 427 806-ը:

Ներկայումս բուժում է ստանում 1 311 541 պացիենտ, 50 858-ի (4 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ կրիտիկական:

ԱՄՆ-ն արդեն առաջին տեղում է թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի թվով. վերջին տվյալներով՝ Նահանգներում արդեն վարակվել է 560 433 մարդ, իսկ 22 115-ը մահացել է: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է. այնտեղ կա վարակման 166 831 դեպք եւ 17 209 մահ: Երրորդ տեղում է Իտալիան, որը երկար ժամանակ երկու ցուցակի առաջատարն էր. հիմա այնտեղ կա 156 363 վարակակիր եւ 19 899 մահ:

Հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են՝ Ֆրանսիան (132 591 վարակակիր, 14 393 մահ), Գերմանիան (127 854/3022) եւ Մեծ Բրիտանիան (84 279/10 612): Ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայում մահացությունն ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում. սա ավելի շուտ ցույց է տալիս հիվանդության ցածր հայտնաբերվելիությունը. իրականում վարակվածների թիվն ավելի մեծ է, ուղղակի ոչ բոլորն են թեստավորվել:

Չինաստանը, որտեղ անցյալ տարվա վերջին սկսվել էր COVID-19 համավարակը, այսօր վարակվածների թվով աշխարհում 7-րդ տեղում է (82 160 վարակակիր, 2241 մահ): Նրան հաջորդում են Իրանը (71 686/4474) եւ Թուրքիան (56 956/1198):

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ