Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ ենք անում, որ մեր բժիշկներին մոտիվացնենք մնալ Հայաստանում. պատգամավորը՝ փոխնախարարին

Ի՞նչ ենք անում, որ մեր բժիշկներին մոտիվացնենք մնալ Հայաստանում. պատգամավորը՝ փոխնախարարին

602
0

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթների քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք փորձում են  նոր ռազմավարություն մշակել, որ մեր այն մասնագետները, ովքեր կրթություն ստանալուց հետո աշխատում են առաջատար երկներում մոտիվացվեն, որ մնան Հայաստանում:

«Ի պատիվ մեր բուժաշխատողների, պետք է նշեմ, որ մենք նման տենդենց չենք նկատում, որ մեր մասնագետները փորձեն դրսում, ավելի բարձ պայմաններին արձագանքել և հեռանալ, հակառակը, մեր բուժհանրույթը համախմբված է և ոչ միայն ներգրավվում է կորոնավիրուսով հիվանդների օգնությանն ու սպասարկմանը, այլ գիտամեթոդական և այլ միջոցներով փորձում են աջակից լինել իրենց կոլեգաներին»,-նշեց փոխնախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ