Գլխավոր էջ Նորություններ Նոր տիպի կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ Թորոսյան

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ Թորոսյան

543
0

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը լավ է․ ծանր վիճակում գտնվող այլ վարակված երեխա նույնպես չկա։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք մշտապես ուշադիր ենք բոլոր երեխաների նկատմամբ, սակայն հատկապես այս օրերին պետք է առավել քան ուշադիր լինենք իմունային անբավարարություն ունեցող կամ քիմիաթերապիա ստացող երեխաների նկատմամբ։ Թեստավորման չափանիշներում երեխաները հատուկ տեղ ունեն։ 2 ամսական երեխայի վիճակը լավ է, հակառակ տեղեկատվություն չունեմ։ Կորոնավիրոսով վարակված դպրոցահասական երեխաների շրջանում ծանր վիճակում գտնվող անձ չկա, նրանք նույնպես լավ են», — նշեց Թորոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ