Գլխավոր էջ Գլխավոր Չգիտեմ՝ որտեղից այդ տեղեկատվությունը․ Արսեն Թորոսյանը տեղյակ չէր իր խոսնակի հրապարակումից

Չգիտեմ՝ որտեղից այդ տեղեկատվությունը․ Արսեն Թորոսյանը տեղյակ չէր իր խոսնակի հրապարակումից

7733
0

Մարտի 31-ին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով, որ 532 կորոնավիրուսով հաստատված  դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը։ Ըստ նրա՝ մնացած 30-ինը պարզվում է դեռ։

Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532…

Geplaatst door Alina Nikoghosyan op Dinsdag 31 maart 2020

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, այն հարցին, թե արդյո՞ք պարզվել են այն 30 վարակակիրների բնակության հասցեները, պատասխանում է․

«Չգիտեմ՝ որտեղից են վերցրել այդ տեղեկատվությունը, որ տեղակայումը պարզված չէ։ Բոլորի տեղակայումն էլ ի սկզբանե միշտ պարզված է եղել, որովհետև պացիենտները մեր հսկողության տակ են։ Եթե 20 պացիենտ այսօր ախտորոշվում է, և չգիտենք նրանց բնակության հասցեները, ապա կիմանանք վաղը»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակակիրների թիվն այժմ կազմում է 937, մահացածները 12-ն են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ