Գլխավոր էջ Նորություններ Արարատի մարզում կորոնոնավիրուսային հիվանդության ևս 4 նոր դեպք է գրանցվել

Արարատի մարզում կորոնոնավիրուսային հիվանդության ևս 4 նոր դեպք է գրանցվել

634
0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյբուքյան գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է:

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

  • Մնացե՛ք տանը
  •  Սահմանափակե՛ք շփումները
  • Հետևե՛ք անձնական հիգիենային
  • Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը։

‼️Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր…

Geplaatst door Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան op Donderdag 9 april 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ